-
24.03.2020|
01:35
Անգլիայի պրեմիեր լիգայի առաջնությունը, որ մինչև ապրիլի 30-ն ընդհատված է աշխարհը համակած կորոնավիրուսի պատճառով, կարող է վերսկսվել հունիսի 1-ին: Դիմակայությունները կացկացվեն դատարկ տրիբունաների պայմաններում:
-
24.03.2020|
01:31
Տոկիոյում կայանալիք օլիմպիական խաղերին դեռ չորս ամիս կա, սակայն այն անցկացնելու-չանցկացնելու հարցը դեռևս վճռված չէ։ Տարբեր երկրների օլիմպիական կոմիտեներ, ԱՄՆ-ի թեթև աթլետիկայի ու լողի ֆեդերացիաները համառորեն պահանջում են հետաձգել խաղերը, որպեսզի մարզիկներին չենթարկեն կորոնավիրուսի հնարավոր փորձությանը։ Պիտի նկատի ունենալ և այն, որ մրցաշարերի զանգվածային չեղարկումների պատճառով աթլետները բոլոր դեպքերում չեն կարողանա որակյալ նախապատրաստվել օլիմպիադային, ինչը կարող է սպառնալ մարզիկների առողջությանը։ Խնդրահարույց հարցեր կան, որոնք երկու դեպքում էլ հավասարապես հիմնավոր պատասխան են պահանջում։
-
20.03.2020|
13:27
Օլիմպիական խաղերի կրակը ուրբաթ Հունաստանից բարեհաջող հասել է Ճապոնիայի հյուսիս-արևելյան Միյագի պրեֆեկտուրա, որը 2011-ին լուրջ վնասներ էր կրել երկրաշարժների և ցունամիի հետևանքով: Ռազմական Մացուսիմա բազա հատուկ չվերթի ժամանանման մասին հաղորդել է «Կյոդո» գործակալությունը:
-
20.03.2020|
04:36
Իտալական «Ռոմա» ֆուտբոլային ակումբի ղեկավարությունն առանձնացել է մարդասիրական քայլով. հաջակցություն երկրում կորոնավիրուսի դեմ հայտարարված պայքարի՝ թիմը 13 հազար դիմակ է նվիրաբերել Իտալիայի հիվանդանոցներին:
-
20.03.2020|
04:35
Իսպանական «Ալավես» ֆուտբոլային ակումբը հայտարարել է թիմում կորոնավիրուսով վարակված դեպքերի մասին։ Կորոնավիրուս է հաստատվել ակումբի երեք ֆուտբոլիստի, մարզչական շտաբի 7 անդամների, ինչպես նաև ակումբի ոչ ֆուտբոլային բաժնի 5 աշխատողի մոտ։
-
20.03.2020|
04:26
ESPN-ի տեղեկացմամբ կորոնավիրուսի համավարակի պատճառով «Պարի Սեն Ժերմենի» ֆուտբոլիստներ Նեյմարն ու Տիագո Սիլվան վերադարձել են Բրազիլիա։ Համաձայն աղբյուրի, ֆրանսիական ակումբը ֆուտբոլիստներին թույլ է տվել ինքնուրույն որոշել, թե համավարակի կանխարգելման նպատակով որտեղ են ցանկանում ինքնամեկուսանալ։
-
20.03.2020|
04:23
Մարտի 17-ին ՈՒԵՖԱ-ն հայտարարեց հաշված ամիսներ անց անցկացվելիք Եվրոպայի առաջնությունը 2021 թիվ փոխադրելու մասին։ Սա այսպես արվեց, որպեսզի եվրոպական ֆուտբոլային առաջնությունները կարողանան ավարտին հասցնել մրցաշրջանը։ Սակայն այդ առաջնություններն իրապես կհասցվե՞ն ավարտին. սա է ներկայիս եվրոպական ակումբային ֆուտբոլային առաջնությունների խնդիրների խնդիրը։
-
20.03.2020|
03:31
Հրապարակման մեջ տեղադրված գրություն-պատկերը մանրամասնելու առանձնակի անհրաժեշտություն չկա, քանզի առանց այն էլ ամեն ինչ տեսանելի ու ընկալելի է։ Եվ այդուհանդերձ, ի հավելումն դրա, նպատակահարմար գտանք ստորև ներկայացնել կինոկենտրոնի տնօրենի ժ/պ-ին ուղղված մեր հրապարակային արձագանքը։
-
19.03.2020|
14:11
Ճապոնիայի փոխվարչապետ Տարո Ասոն հայտարարել է, որ Տոկիոյի Օլիմպիական խաղերն «անիծված» են։ Վերջին օրերին ենթադրությունները, որ խաղերը ստիպված կլինեն հետաձգել կորոնավիրուսի համաճարակի պատճառով, ավելի իրատեսական են դառնում, գրում է The Guardian-ը։
-
17.03.2020|
22:46
Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը կանցկացվեն ըստ ժամկետի՝ հայտնում է Միջազգային օլիմպիական կոմիտեն: ՄՕԿ-ը խաղերը հետաձգելու անհրաժեշտություն չի տեսնում: Կոմիտեն չի պատրաստվում փոխել խաղերի ժամկետները հաշվի առնելով, որ մինչ մեկնարկը դեռևս 4 ամիս ժամանակ կա: